Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, պատմական կապեր կան սատարելու այն գաղափարը, որ Հայաստանը, իսկապես, հույժ կարևոր մաս է Եվրոպայի, և մենք շարունակաբար այս քայլերն առաջ կտանենք: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Հունաստանի ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նրանց կարիքները հոգալուն, մասնավորապես՝ կեցության, բնակարանի ապահովման մասով խնդիրների լուծմանը: Այն կառնչվի նաև ԼՂ-ում քրիստոնեական, մշակութային վայրերի պահպանության խնդրին:
«Մենք միանշանակ կողմ ենք, որ ԼՂ-ում քրիստոնեական վայրերը պահպանվեն, և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այս վայրերը կրում են և կարող են կրել»,- ասաց նախարարը և հավելեց՝ Հունաստանը միշտ պատրաստակամ է աջակցելու, որ հուսալի դաշնակից է լինելու. «Քանի որ մենք իսկապես հավատում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը և բարգավաճումը կարող են լինել միմիայն Եվրոպայի հետ»: