Ռազմական ոստիկանապետը սպանություն է պատվիրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի քրեական  անցյալին,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  ասաց .«Գիտեք ինչ, շատ-շատերն են անդրադառնում անցյալներին: Մեր զինված ուժերի,  մեր պետության զարգացման փուլում  յուրաքանչյուրն ունեցել է  իր դերակատարությունը` թե ինչպես ենք մենք փորձում բարեփոխվել, ինչպես ենք մենք փորձում մեր ժամանակաշրջանին վայել գործունեություն ծավալել: Անցյալում ես ուսումնասիրել եմ, այդպիսի բան չկա, եւ պետք է նշեմ, որ ռազմական ոստիկանապետն այսօր լուրջ աշխատանք է տանում զորակոչի արդար  իրականացման համար` իր տեղակալների հետ միասին: Հավատացեք, բանակում  չկան  այնպիսի մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարում եւ մենք համարժեք միջոցներ չենք ձեռնարկում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս