Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:
Միրզոյանը տեղեկացրեց, որ Հունաստանի գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ-ի հայության բռնի տեղահանությունից հետո, նաև խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները և Հայաստանի նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասով:
«Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը որոշ դեպքերում, որոնց մենք ականատես ենք լինում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։