Լոռու մարզպետի պաշտոնն արդեն 6 օր է՝ թափուր է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ փնտրտուքների մեջ է թեկնածուի մասով, չնայած տարբեր անուններ են շրջանառվում, բայց վերջնական որոշում չունի դեռ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի «սրտի» թեկնածուն այս պաշտոնում Արփի Դավոյանն է, որը ՔՊ վարչության անդամ է, ինչպես նաեւ թիմում Փաշինյանի հավատարիմներից է համարվում:
Մեր տեղեկություններով, սակայն, գործադիր տեղափոխվելու միտքը Դավոյանի սրտով չէ, թիմակիցներին ասել է, որ օրենսդիրում է իրեն լավ զգում:
ArmLur.am-ը Արփի Դավոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է Լոռու մարզպետի պաշտոն ստանձնել, իրեն նման առաջարկ արվե՞լ է.
«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանում, նման խոսակցություններ տարածողներին պետք է հարցն ուղղել»,-ասաց նա:
Թե ի վերջո ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը՝ առաջիկայում պարզ կդառնա:
Քրիստինա Մուշեղյան