Ասպիրանտներն անհանգստացած են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագիտական համալսարանի ասպիրանտներն անհանգստացած են: Գիտության գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մարտի 13-ին հրաման է արձակել, որով ժամանակավորապես դադարեցվել է ատենախոսությունների քննարկումը ՀՊՏՀ ամբիոններում: Որպես պատճառ՝ հրամանում նշվում են ԲՈՀ վերջին հանձնարարականները: Թե հատկապես որը, հրամանում չի նշվում: Չի նշվում նաեւ, թե ինչ ժամկետով են դադարեցվել քննարկումները, թեեւ գիտական աստիճանավորման կանոնակարգով 2 ամիս է սահմանված թեկնածուականների եզրակացությունները տալու համար եւ 3 ամիս՝ դոկտորականների: Մեր տեղեկություններով, պրոռեկտորի հրամանի «տակ» են ընկել արդեն պատրաստի աշխատանքները, այդ թվում այն ատենախոսությունները, որոնք մինչեւ 2014 թվականի մարտի 13-ը քննարկվել են ամբիոններում, սակայն մասնագիտական խորհուրդներում դեռ չեն ընդունվել պաշտպանության: Ինչպես հայտնի է, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերջերս որոշել է պայքարել համակարգում տիրող կոռուպցիայի դեմ եւ պատերազմ է հայտարարել անորակ ատենախոսություններին, իսկ դրանց հիմնական թողարկողը  Տնտեսագիտական համալսարանն է: Եվ ահա, հղում անելով ԲՈՀ-ի հանձնարարականներին, ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է «ՀՊՏՀ-ում ատենախոսությունների նախնական փորձաքննության եւ մասնագիտական խորհուրդ պաշտպանության ներկայացման կանոնակարգ» մշակել, ինչը նշանակում է կասեցնել պաշտպանություններ:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս