Բանկը, մարելով արցախցիների վարկային պարտավորությունները, չի վերադարձնում գրավադրված ոսկիները․ ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. սեպտեմբերին Արցախի վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Կառավարությունը որոշում է ընդունել զրոյացնել արցախցիների վարկային պարտավորությունները. 70% կզրոյացնի պետությունը, իսկ մնացած 30%-ը տվյալ բանկը:

Սակայն, ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները նշոմ են, որ բանկը, մարելով վարկային պարտավորությունները, չի վերադարձնում գրավադրված ոսկիները, ինչն է էլ արցախցիների համար անհանգստության առիթ է դարձել: Խնդրով պայմանավորված՝ Armlur.am-ն արդեն տևական ժամանակ է փորձում է կապ հաստատել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ որոշումից մեկնաբանություն իմանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Նանիկ Աղասյան




Լրահոս