ՔՊ-ականներն այս շաբաթ կրկին կհավաքվեն. ուրբաթ օրը տեղի կունենա խմբակցության նիստ:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրվանից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը:
Օրակարգում լինելու են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքի նախագծերը, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ նստաշրջանից առաջ՝ ուրբաթ օրը, իշխանականները կհավաքվեն, որպեսզի քննարկեն ԱԺ այս նստաշրջանում իրենց անելիքները, մարտավարության հետ կապված հարցեր, պետք է որոշեն նաև, թե որ նախագծին, ինչպես են քվեարկելու:
Քրիստինա Մուշեղյան