Չնայած ընդդիմության ճամբարում խառնաշփոթ է, եւ 10 հոգով 15 երգ են երգում, սակայն պետք է արձանագրել, որ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպումները բավականին աշխուժություն են մտցրել քաղաքական դաշտում: Եվ պառակտված ու հեղինակազրկված կուսակցությունների ռեաբիլիտացիայի շանս է առաջացել: Պետք չէ կասկածել, որ կուսակցությունների գործունեությունից, թվում է, վերջնականապես հիասթափված քաղաքացին ուշադիր հետեւում է այդ գործընթացներին եւ պատրաստ է կրկին վստահել ու հավատալ, եթե ոչ իշխանական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն եւ նորանան: Եթե համախմբվեն ու իրենց ետեւից գնացող ժողովրդին հստակ ծրագիր առաջարկեն, քայլերի իրականանալի հաջորդականություն: Թերեւս սա գիտակցում է նաեւ իշխող մեծամասնությունը, որը եւս ուշիուշով հետեւում է պրոցեսներին եւ չնայած թվացյալ անտարբերությանը, լավ էլ անհանգստացած է:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: