ՍՐԲԱՎԱՅՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում` գողտրիկ բլրի վրա գտնվող զբոսայգում, հառնում է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը: Այն անմխիթար վիճակում է. նստարանների փայտե նստատեղերը ջարդված են, մանկական ճոճանակները` պոկված, հուշարձանին եւ զոհվածների անուններով սալիկներին դեռահասները գրել  կամ փորագրել են իրենց եւ սիրած աղջիկների անունները: Հուշարձանի շրջակայքում կենցաղային աղբի կույտեր են: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հավաստիացրեց, որ ամեն տարի մայիսի 9-ի նախաշեմին իրենք նորոգում են զբոսայգու նստարանների փայտե նստատեղերը, սակայն անչափահասները ջարդում են դրանք:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս