«Դեմ եմ»-ի պայքարը նոր կզգացվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նիստից հետո «Դեմ եմ»-ի ակտիվիստ  Գեւորգ Գորգիսյանը  երեկ հայտնել է, որ նիստում  քննարկել են մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված հարցեր: Նա ընդգծել է, որ չնայած դրան` շարժումը չի քաղաքականացվում: Անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` շարժումն ուղղորդելու մասին հայտարարությանը, ակտիվիստն ասել է. «Բացառվում է,  քանի որ  մեր  շարժման նկատմամբ արդեն վախ կա, այդ պատճառով էլ փորձում են  նման պիտակներով վարկաբեկել»: Իսկ ակտիվիստ  Դավիթ Մանուկյանը նշել է, որ  եթե մարտի 28-ին  ՍԴ-ն չբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բացառման հայցը,  իրենց պայքարը նոր կզգացվի:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս