«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի 60-ամյա պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հաղորդում է Calciomercato-ն։
Նրա պայմանագիրը նախատեսված մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է համագործակցությունը Մոուրինյուի հետ շարունակել մինչեւ 2025թ․ հունիս։
Մոուրինյուն 2021 թվականից է գլխավորում թիմը։ 2022 թվականին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Իտալիայի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 8-րդն է։