Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նոր նախարար է նշանակվել ազգությամբ հայ Անուշավան Արարատի Աղաջանյանը։ Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նշանակումից անմիջապես հետո Ակսյոնովը նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերատեսչության ընթացիկ խնդիրները:
«Ես հանձնարարել եմ մինչև փետրվարի 1-ը վերահսկել պարենային ապրանքների գները հանրապետությունում և պատրաստել համապատասխան հաշվետվություն՝ հետագա որոշումներ կայացնելու համար»,- ասել է նա:
Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Ելենա Էլեքչյանը:
Աղաջանյանը մինչ նոր նշանակումը հանդիսացել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը։