Երրորդ երեխայի ծննդյան միանվագ 1 մլն դրամ նպաստը ուշացնում են. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ որի 1-ին և 2-րդ երեխաների ծնվելու համար պետությունը ծնողներին կտրամադրի 50 հազար դրամ։ Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում, նախկին 430 հազար դրամի փոխարեն, այսուհետ՝ հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները պետության կողմից կստանան 1 միլիոն դրամ նպաստ։ Իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ։

Վերջերս «ՉԻ» խմբագրություն էր դիմել մի կին, ով հունվարի 4-ին լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, սակայն պետության կողմից տրամադրվող 1 մլն դրամի չափով նպաստը արդեն երկու ամիս է չի ստացել։
Վերջինս մեզ հայտնեց, որ իր ընտանիքը ապրում է Էրեբունի շրջանում և նպաստի համար դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունու բաժին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս