Հունվարի 10-ին` ժամը 20:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ երկկողմանի փակելով ճանապարհը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին CNHTC մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․ Կ․) ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։ Փրկարարները հոսանքազրկել են կցորդիչով բեռնատարը և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ քարշակման միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտուց։