Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում Արմավիրի մարզպետ կնշանակի Դավիթ Խուդաթյանին։ Հարցը ներառված է նիստի օրակարգի չզեկուցվող բաժնում։
Դավիթ Խուդաթյանը Արմավիր համայնքի ղեկավարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնանկ արվեց հունվարի 5-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի շրջանակներում։