Ես գաղափարի կողմնակից եմ, ոչ թե ամբիցիաների. «Հանրային Ձայն» կուսակցության փոխնախագահը՝ Վարդան Ղուկասյանի՝ կուսակցության անդամության դադարեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյան ասաց՝ այս պահին կլռի.

«Այս պահին ես լռում եմ, չեմ ուզում մեկնաբանել: Երևանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցությունը կուսակցությունից անկախ կառույց է, խմբակցությունը դեռ լռում է: Իրավիճակը չենք մեկնաբանում, կարիք լինելու դեպքում կխոսենք: Միայն կասեմ՝ ես գաղափարի կողմնակից եմ, ոչ թե ամբիցիաների, այսքանը»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս