
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնյեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը:
Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» էր տեղափոխվել 2018 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2023 թվականին` Ուելսի դեմ խաղում: