Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Ալիևի կարգադրությամբ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Սումգայիթի տեխնոլոգիական պարկից ուղարկվել է էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը։
25 բեռնատարով մարդասիրական օգնությունը ներառում է ավելի քան 677 կմ էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 22 ամբողջական տրանսֆորմատորային ենթակայան։