Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է․ Վեդանտ Պատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ անելիք կա»,- հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր, և ցանկալի է, որ երկուսն էլ օգուտներ քաղեն խաղաղության համաձայնությունից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը կամենում է Երևանի և Բաքվի հետ քննարկումներ ունենալ օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ՝ Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ կապված մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր։

Օ՛Բրայենը, ի դեպ, տպավորիչ է համարել Հայաստանի բարեփոխումների օրակարգը։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ կայուն խաղաղություն հնարավոր է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:

«Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում»,- ասել է Պատելը:




Լրահոս