Armenian text to speach

Գագիկ Բեգլարյանը` իրեն նկատողություն անելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջանառվող լուրերի համաձայն  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատողություն է  արել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին այն բանի համար, որ  նա  կառավարության նիստերից մեկից հետո  հայտարարել էր, որ  իր նախարարության  ոչ բոլոր աշխատակիցներից է պահվել  պարտադիր կուտակային կենսաթոշակային 5 տոկոս վճարը:

Armlur.am  լրատվականի թղթակիցը  անձամբ Գագիկ Բեգլարյանից փորձեց պարզել ` որքանո՞վ են հավաստի  տեղեկությունները: Գագիկ Բեգլարյանը, ով այդ պահին  լսում էր  Բուզանդ փողոցի բնակիչների խնդիրը, մեր թղթակցին կես կատակ կես լուրջ  հարցրեց. «Դո՞ւք էլ եք ժողովրդից», ապա լսելով մեր հարցադրումը, ասաց, որ վարչապետն իրեն իր  աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբեք նկատողություն չի արել:

Սոնա Դավթյան




Լրահոս