ArmLur.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը խնջույքի ժամանակ, մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ իրավական համակարգում, ըստ նախնական վարկածի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ եղել է Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը, ով ապրում է Ակունք գյուղում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Ում պարգևատրված զենքով է կրակել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ նա կրակոցները արձակել է Պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրված զենքով։
ArmLur.am-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակում միջադեպի վայրից։