Գերմանիայում ավելի քան 2000 ինտերնետ օգտատերեր (user) դիմել են Անգելա Մերկելին` խնդրելով օրինականացնել մարիխուանան: Հոկտեմբերի կեսին կառավարությունը հայտարարել էր, որ կանցլերին կարելի է հարցեր ուղարկել YouTube պորտալի միջոցով: Նոյեմբերի 18-ին դրանցից կընտրվեն լավագույն հարցերը, որոնց Մերկելը կպատասխանի տեսաուղերձով: Վերջին տվյալներով` ամենաքննարկվող հարցը Մաքսիմիլիան Փլեներտի հարցն է: Նա հետաքրքրվել է, թե ինչպես է Մերկելը վերաբերվում մարիխուանայի օրինականացմանը: Ըստ նրա` այդ դեպքում մարիխուանայի շրջանառությունը եւ որակը հնարավոր է վերահսկել, իսկ դրա վաճառքից ստացված հարկերը հատկացնել թմրամոլության դեմ պայքարին: Փլեներտի տեսագրությունն արդեն դիտել է շուրջ 3000 օգտատեր, իսկ դրա օգտին է քվեարկել ավելի քան 2300 մարդ:
ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ