«Կոմերսանտ» հրատարակչությունը փակում է իր մասնաճյուղը Ուկրաինայում, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС -ը հղում անելով հրատարակչության գործադիր տնօրեն Պավել Ֆիլենկովին:
Ֆիլենկովը «Կոմերսանտ»-ի Ուկրաինայի մասնաճյուղի փակումը բացատրում է ֆինանսական ճգնաժամի հետևանքով. «Մենք որոշեցինք դադարեցնել «Կոմերսանտ-Ուկրաինա» -ի հրատարակչական աշխատանքը, մինչև որ իրավիճակը կարգավորվի. չնայած համոզված չեմ, որ նույնիսկ իրավիճակի կարգավորումից հետո որևէ բան կփոխվի, քանի որ ֆինանսական խնդիրներ հրատարակչությունն ուներ մինչև Ուկրաինայում տիրող իրավիճակը»:
Այնինչ հրատարակչության լրագրողներից մեկը անունը չհայտնելու պայմանով պատմել է mk.ru-ին, որ հրատարակչության փակվելու իրական պատճառը ռուս սեփականատիրոջ կողմից իրականացվող խիստ գրաքննությունն էր:
Դեռ երեկ հրատարակչության լրագրողները աշխատում էին նյութերի վրա, էջադրել են թերթը, երբ վաղ առավոտյան Մոսկվայից ստացված զանգից հետո դադարեցրել են աշխատանքները:
Նմանատիպ իրավիճակի հետևանք է հանդիսացել հրատարակչության երեկվա հոդվածներից մեկը, որը վերաբերվում էր Ղրիմի հարցին, և Ղրիմում ռուսական զորքերի տեղակայմանը: «Ռուսական կողմը արժանապատվորեն էր ներկայացված, իսկ հոդվածը շատ հավասարակշռված էր»,- ասել է mk.ru-ի լրագրողը:
Ռուս խմբագիրը պահանջել է հանել հոդվածը, և փոխարենն ուղղարկել է ռուսական կողմի հոդվածը, ինչը զայրացրել է լրագրողներին, իսկ խմբագիրն էլ հրաժարվել է թույլ հոդվածը դնել լուրերի գլխավոր բաժնում:
Թե որտեղ են տեղավորվելու աշխատանքի հրատարակչության արդեն նախկին աշխատողները, դեռ հայտնի չէ: