Վարորդը փորձել է կաշառել պարեկներին և ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 10-ին, ժամը 23.50-ի սահմանններում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս իրավախախտման համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Իրավախախտումը չարձանագրելու համար 40-ամյա վարորդը փորձել է փաստաթղթերի հետ գումար փոխանցել:

Նա կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս