Հաջորդ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրություններից պատվիրակություն կժամանի Հայաստան:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ հունվարի 13-17-ը Հայաստան է ժամանելու Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Քրիստինա Մուշեղյան