ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիներն ահազանգում են․ վարձակալությամբ տրվող տան տերերը իրենցից են պահանջում վճարել եկամտահարկի տոկոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն 10% եկամտահարկ։ Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարություն կսկսի։ Այս մասին հայտարարել է կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ շուրջ 5000 քաղաքացի արդեն ներկայացրել է հայտարարություն՝ վարձակալական հարաբերությունների մասին, այսինքն՝ վարձակալությամբ տրվող բնակարանների պայմանագրերի մասին։ Բոլոր տվյալները կհավաքագրվեն, այնուհետ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից, սկսելով վարչարարությունը, առաջին փուլում կկենտրոնանա նորակառույց շենքերի վրա։

Արցախցիներն ահազանգում են, որ շատ դեպքերում վարձակալությամբ տրվող տան տերերն իրենցից են պահանջում վճարել եկամտահարկի տոկոսները։ Այսինքն, եթե վարձակալության համար վճարում են 200 հազար, տանտերերը այն դարձնում են 220000 հազար։

Ըստ ահազանգող արցախցիների՝ եղել են նաև դեպքեր, երբ վարձակալությամբ տրվող տան տերերը հորդորել են գաղտնի պահել, որ վարձով են բնակվում, այլ ասել՝ որ բարեկամի տանն են ապրում, որպեսզի այսպիսով տանտերերը խուսափեն եկամտահարկ վճարելուց։

Կստացվի՞ վերահսկել այս գործընթացը այնպես, որ արցախցիները ստիպված չլինեն հավելյալ գումար վճարել տան վարձի համար՝ պարզ կլինի առաջիկա ամիսներին։ Ամեն դեպքում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ ունեն բավարար գործիքակազմ՝ վերահսկողական գործընթացը պատշաճ կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայկ Ավանեսյան




Լրահոս