Շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ոչ չորս իշխանական ուժերը որոշել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով մտցնել ԱԺ ապրիլի 28-ի նիստի օրակարգ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում գոյություն չունի:
-Հնարավո՞ր է արդյոք մինչև ապրիլի 28-ը Տիգրան Սարգսյանը հրաժարական տա:
– Լավ կլիներ ` Սերժ Սարգսյանն էլ նրա հետ հրաժարական տար:
-Ի՞նչ մեխանիզմներով կարող են ԱԺ-ի ոչ չորս իշխանական ուժերը հասնել վարչապետի հրաժարականին:
-Նախ վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում, այլ կառավարությանն անվստահություն հայտնելու հարց, երկրորդ ` մեխանիզմներն էլ շուտով կցուցադրենք:
Սոնա Դավթյան