Կան արցախցիներ, ովքեր դեռ չեն ստացել 100․000 դրամ միանվագ աջակցությունը․ ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է ArmLur.am-ը բողոք է ստանում արցախցի շահառուներից, ովքեր դեռևս չեն ստացել 100․000-ական միանվագ աջակցությունը։

Բանն այն է, որ միանվագ աջակցություն չստացած արցախցիները դիմել են իրավասու մարմինների, սակայն ամեն անգամ, տարբեր պատճառաբանություններով՝ մերժում են ստացել։

ArmLur.am-ը հասկանալու համար, թե ինչու արցախցիների մի որոշ խմբի միանվագ աջակցույթուն չի տրամադրվում, զրուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց․ «100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է արդեն 112 080 անձի։ Առայժմ չվճարված անձանց թիվը չի հասնում հազարի»։
Նրա խոսքով՝ անհատական դեպքերը հատ առ հատ ուսումնասիրվում են, նրանք, որոնք համապատասխանում են ծրագրով սահմանված պարտադիր պայմաններին, կուղարկվեն վճարման։

Իսկ այն անձանց համար, ովքեր դեռևս չեն ստացել նախատեսված գումարը, նախարարի խոսնակը տրամադրման հստակ ժամկետ չկարողացավ նշել։

Անահիտ Արզումանյան




Լրահոս