Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին:
Возможно, это изображение 5 человек
«Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ներկայացուցիչներ:
Հայաստանում ապաստան հայցող անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ապաստան հայցողների, փախստականների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ: