«Միայն մեկ տարվա համար են վճարել»․ արցախցի ուսանողը մտահոգություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի ուսանողների ուսումնական վարձի փոխհատուցումը մասնավոր կրթական հաստատությունների համար պետությունը չի հատկացնում։

ArmLur.am-ը այս թեմայով զրուցել է արցախցի ուսանող Իռեն Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ուսանողի ուսման կարգավիճակը, արդյոք պետությունը փոխհատուցում է ուսման գումարը կամ արդյոք ստանում է ուսման վճարի փոխհատուցման համար նախատեսված կրթաթոշակը։

Խնդիրն այն է, որ պետությունը չի տրամադրում մասնավոր կրթական հաստատությունների ուսանողների ուսման վարձը, իսկ մեր զրուցակիցը սովորում է Եվրասիա միջազգային համալսարանում, որը նույնպես մասնավոր է։

Մեր զրուցակցի խոսքով՝ մասնավոր կրթական համալիրը նրա փոխարեն վճարելու է ուսման վարձը, սակայն միայն մեկ տարվա փոխարեն, իսկ մնացած երեք տարվա ուսման վարձի մասով՝ ոչ մի կառույց չի կարողում իր հարցին հստակ պատասխան տալ։

«Պետությունը չի փոխհատուցում, մենք որ ընդունվեցինք Եվրասիայի միջազգային համալսարան, այնտեղ ասացին, որ առաջին 20 հոգի ընդունվողները լինելու են անվճար, բայց ոչ թե պետության բյուջեից, այլ համալսարանի բյուջեի գումարից է հատկացվելու։ Ես սովորում եմ «Լրագրություն» բաժնում և մեկ տարվա հաշվով ուսման վարձս կազմում է 400․000 դրամ»։

Նրա խոսքով՝ քանի որ համալսարանը մեկ տարվա փոխհատուցում է իրականացնում, դեռևս չի մտածում հաջորդ տարվա ուսումնական վարձի վճարման մասին։ Կարծում է, որ կսկսի աշխատանք փնտրել, աշխատել և վերանայել ծախսերը ուսման համար։




Լրահոս