ArmLur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին»։
Կարեն Թումանյանը 2002 թվականից առ այսօր «Բաց հասարակության ինստիտուտ» (բոլորին հայտնի Սորոսի գրասենյակ անվամբ․ խմբ․), օժանդակության հիմնադրամի կողմից ստեղծված «Արդարադատության խմբի» փորձագետ է, 2005 թվականից առ այսօր՝ Փաստաբանների պալատի անդամ, 2006 թվականի առ այսօր՝ «Թումանյան» փաստաբանական գրասնեյակի տնօրենը, 2016 թվականից առ այսօր՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Երևանյան բյուրոյի իրավախորհրդատու, 2020 թվականից առ այսօր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրավաբանական խորհրդատու, 2021 թվականից առ այսօր՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս։
Նա 2023 թվականին ԱԺ էր եկել եւ ցանկանում էր դառնալ Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավոր, սակայն ԱԺ-ն չընտրեց եւ հիմա ԲԴԽ անդամի թեկնածու է։