2024-ին Ուրուգվայում ՀՀ դեսպանություն, Լյուքսեմբուրգում՝ Բելգիայի դեսպանության ներքո, Հայաստանի գրասենյակ կբացվի. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ներկայացնել 2023 թվականին իրականացված աշխատանքները:

Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել Կանադան, Բելգիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը:

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը»:




Լրահոս