Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը բրիտանա-ամերիկյան ուժերի հարվածները Եմենի հյուսիսում և կենտրոնական մասում իշխող շիա հութի շարժման դիրքերին ազդանշան է անվանել Իրանի համար:
Այս մասին հաղորդել է NBC News-ը:
«Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ Եմենում հութիների դիրքերի վրա գիշերային ավիահարվածները «շատ հստակ ուղերձ» են ուղարկել ինչպես զինված խմբավորմանը, այնպես էլ Իրանին»,- հայտնել է հեռուստաալիքը:
Քեմերոնի խոսքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այլընտրանք չեն մնացել, քանի որ նրանք բազմիցս նախազգուշացումներ են ուղարկել հութիներին, ինչը, սակայն, չի հանգեցրել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների դադարեցմանը։ Այս մասին, ըստ Քեմերոնի, ինքը նաև խոսել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։
Քեմերոնը նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Գործողության մեջ գտնվող դաշնակիցները «կկատարեն այն, ինչ անհրաժեշտ է»։