Ես կարող եմ Օլիվեյրային տապալել առաջին ռաունդում. Արման Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։

«Լուրջ մրցակցին մեկնարկում խեղդումով հաղթելը բարդ է։ Սովորաբար, դրանից առաջ պետք է մրցակցին ուժասպառ անել։ Առաջին երկու ռաունդում հնարքով հաղթելը բարդ է։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել հաղթանակի։ Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ այս գործում։ Ես կարող եմ նրան տապալել առաջին ռաունդում և ցույց տալ, որ արժանի եմ չեմպիոնական գոտու համար մենամարտի։

Օլիվեյրային հաղթելուց հետո տիտղոսի համար կմենամարտեմ Իսլամ Մախաչևի հետ։ Ես մտադիր եմ նրա հետ մենամարտել արդեն ամռանը»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է MMA Junkie-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլին Լաս Վեգասում՝ UFC 300 մրցաշարում։




Լրահոս