Երևանի «Ուրարտուի» գանացի եզրային պաշտպան Նանա Անտվին մոտ է ռումինական «Ստյաուա» տեղափոխվելուն։
Գործարքն ավարտական փուլում է։ Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը Բուխարեստը ներկայացնող թիմի հետ հավաքի կմեկնի Թուրքիա։ Տրանսֆերի արժեքը կկազմի 50 հազար եվրո։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 275 հազար եվրո։
Նանա Անտվին 2021 թվականին Վանաձորի «Լոռիից» էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում գանացին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ռումինիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Ստյաուան» 44 միավորով առաջատարն է: