Հունվարի 13-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի մի շարք երկրներում, ավանդույթի համաձայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է հին տոմարով Նոր տարին: Հին տոմարով Նոր տարին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Տիրոջ անվանակոչության օր: Հունվարի 13-ին Հայաստանի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում:

Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հուլիոս կայսեր սահմանած Հուլյան տոմարից հետո նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարից: Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների օգնությամբ հաստատել է նոր տոմարը:

Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի ծննդից ութ օր հետո: Ծննդյան ութերորդ օրը Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: Հրեաներ սովորություն ունեին արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլպատել, որպեսզի նրանք ստանան աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև մանկան անվանակոչությունը:

Հիշեցնենք, որ անվանակոչության տոնի նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:




Լրահոս