ԱՄՆ-ում չեղարկվել է մոտ 2000 չվերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն FlightAware պորտալի և CBS News հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ-ում չեղարկվել է գրեթե երկու հազար չվերթ, այդ թվում՝ ներքին և միջազգային, որոնցից մոտ հազարը՝ Չիկագոյում, որտեղ մոլեգնում է վատ եղանակը։

Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ում չեղարկվել է 1930 չվերթ, ևս 2649-ը՝ հետաձգվել, ներառյալ ներքին և միջազգային չվերթները։

Ամենաշատ չեղարկումներն ու ուշացումները վերաբերում են այն չվերթներին, որոնց նպատատակետը Չիկագոն է։ CBS News-ի փոխանցմամբ՝ Չիկագոյի արեւմուտքում եւ Վիսկոնսին նահանգի սահմանին սաստիկ փոթորիկ է, ձյուն։




Լրահոս