Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Իջևան-Նոյեմբերյան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

«Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, Քաջարան, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս