Օրերս Armlur.am-ը հայտնել էր, որ Վանաձոր ՔԿՀ-ի ` հոգեկան և այլ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալ Արթուր Սմբատյանը երեկվանից հացադուլ է հայտարարել և ածելի կուլ տվել:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնեց, որ երեկ երեկոյան դատապարտյալը բուժզննման է ենթարկվել, և պարզվել է, որ նրա որովայնային հատվածում օտար ոչ մի մարմին չկա:
«Դա առաջին անգամը չի, որ նա տեղին-անտեղին հայտարարություններ է անում: Չկա այդպիսի բան ` ոչ հացադուլ է հայտարարել, ոչ աչքերն է կարել, ոչ էլ ինչ որ բան է կուլ տվել: Կա բժշկի համապատասխան տեղեկանքը»,- հայտնեց Ղլեչյանը ` հավելելով, որ երբ դատապարտյալները հացադուլ են հայտարարում, դիմում են գրում: Ղլեչյանի դիտարկմամբ ` աչքեր կարելն այնպիսի բան չէ, որ թաքնված մնա:
Տաթև Հարությունյան