Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, շնորհակալություն հայտնել Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննարկմանը որպես երրորդ կողմ միանալու՝ Գերմանիայի որոշման համար:
Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Ավելի վաղ ՀԱՀ-ը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման կապակցությամբ:
Իսրայելական կողմը հերքել է այդ մեղադրանքները՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դիրքորոշումը անվանելով կեղծավոր, և խնդրել է լսումների ժամանակ գործը հանել քննությունից: