ՌԴ ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովն օրեր առաջ համերգ ունեցավ իր 60-ամյակի առթիվ: Նախքան համերգը, երգիչն իրեն շատ վատ է զգացել, բայց անտեսել է բժիշկների պահանջը` հետաձգել այդ իրադարձությունը, քանի որ նրան հիվանդանոցային ռեժիմ էին նշանակել: Համերգն անցել է բավականին հաջող, միայն վերջին երգի կատարման ժամանակ երգչի ձայնը խզվել է, նա իրեն շատ վատ է զգացել, նույնիսկ այն աստիճան, որ հենց համերգասրահից նրան տարել են հիվանդանոց: Պարզվել է, որ հոբելյանական համերգից շաբաթներ առաջ Գազմանովը կոկորդի վիրահատություն է տարել. նա քաղցկեղ է ունեցել:
ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ