Ֆրանսիան երկարաժամկետ կաջակցի Ուկրաինային ռազմական և հումանիտար առումներով. Ֆրանսիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտաքին գործերի նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեն այս պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցով ժամանել է Ուկրաինա և խոստացել Կիևին շարունակել աջակցությունը Փարիզից, շաբաթ օրը հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:

Նախորդ գիշերը հաղորդվել էր, որ Սեժուրնեն մեկնել է Լեհաստան, որտեղից ավելի ուշ կմեկնի Կիև։ Այցը խորհրդանշական է և նպատակ ունի «հաստատել Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն ու պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ»։

«Ես եկել եմ այստեղ՝ հայտարարելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ կաջակցի Ուկրաինային տնտեսական, ռազմական և հումանիտար առումներով»,- նախարարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Վլադիմիր Զելենսկիի հետ ծրագրված հանդիպումից առաջ Սեժուրնեն ասել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչները «մի շարք այցեր» կանեն՝ հասկանալու համար, թե «ինչ է պետք այսօր ուկրաինացիներին»:




Լրահոս