ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ջանում է ամեն կերպ առանձնանալ: Քանի որ ԱԺ պատգամավորների օրինաստեղծ գործունեությունն առանձնապես չի փայլում, Աժ դերն էլ հնարավոր չեղավ բարձրացնել «պլենտուսի» մակարդակից (թեև Հովիկ Աբրահամյանը խոստացել էր), ուստի նա որոշել է ԱԺ պատգամավորների աշխատունակությունը բարձրացնելու համար շոկոլադե սալիկներ պատվիրել:
armlur.am -ի թղթակցին օրերս ԱԺ-ում ահա այսպիսի շոկոլադներ են հյուրասիրել: Հուսանք, ԱԺ շենքի պատկերով և նմանությամբ արտադրված քաղցրավենիքներն ուտելուց հետո ԱԺ պատգամավորներն ավելի ժողովրդական օրենքներ կհեղինակեն՝ երբեմն «տղամարդկություն» ունենալով մերժելով Կառավարության բերած նախագծերը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տունը ևս ԱԺ շենքի նմանությամբ է կառուցված: Լուսանկարը՝ ստորև