Էկվադորի անվտանգության ուժերը ձերբակալել են գրեթե 330 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտից 6 բանտարկյալ է փախել, նրանցից չորսը դեռ ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական ոստիկանությանը հղումով։

Հստակեցվում է, որ բանտարկյալներին հաջողվել է փախչել Լիտորալի բանտից։ Շրջակայքում հանցագործներին որոնելու համար իրականացվում է ցամաքային և օդային պարեկություն։

Հունվարի 9-ին հաղորդվել էր, որ Էկվադորի մի շարք բանտերում անկարգություններ են տեղի ունեցել, ՔԿ հիմնարկներից մեկում պատանդ է վերցվել 15 պահակ։ Էկվադորում հանցագործության կտրուկ աճ է նկատվում: Երկրի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել։

Մինչև հունվարի 11-ը Էկվադորի անվտանգության ուժերը ձերբակալել են գրեթե 330 մարդու և չեզոքացրել հինգ հանցագործի։




Լրահոս