Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում գտնվող Wildberries պահեստային համալիրի փլատակներում բռնկված հրդեհի տարածքը կազմում է 4 հազար քառակուսի մետր։ Այդ մասին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Ժամը 17.30-ի դրությամբ հրդեհի աստիճանը թիվ 2 է, փլատակների տակ այրվող տարածքը՝ 4000 քմ»,- հայտնում են վարչությունից։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի արտակարգ իրավիճակների պետական վարչությունը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ քաղաքի Պուշկինսկի թաղամասում հազար քառակուսի մետր մակերեսով պահեստներ են այրվում։ Wildberries-ը հաստատել է իր պահեստում բռնկված հրդեհի փաստը՝ հավելելով, որ աշխատակիցները տարհանվել են։ Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է 70 հազար քառ. մետր տարածքում: Արտակարգ ծառայությունները գործակալությանը հայտնել են, որ հրդեհի ժամանակ տեղի է ունեցել փլուզում 40 հազար քառակուսի մետր տարածքի վրա։