ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ


ՀԱՐՑ. Հաշվի առնելով այն, որ շատ գյուղերում դպրոցների «տեսակավորման» հետեւանքով աշակերտները 4-5 կմ պետք է քայլեն, որ հասնեն ավագ դպրոց, հնարավո՞ր է,  որ վերանայվի այդ համակարգը: Վերջերս  թերթում կարդացի, որ 10-15 աշակերտ հիվանդացել են դպրոցի ճանապարհին:

 Հերմինե Պապյան, 73 տարեկան, թոշակառու     

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ըստ ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի նիստի 12 արձանագրային որոշմամբ հաստատված «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի»` այն բնակավայրում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, այն շարունակում է գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր:
Մեկից ավելի միջնակարգ դպրոց ունեցող բնակավայրերում հիմնադրվում են կրթահամալիրներ կամ ավագ դպրոցներ` որպես առանձին գործող հաստատություններ:
Երեխայի կրթությունն ավագ դպրոցում, թե գյուղի միջնակարգ դպրոցում շարունակելու հարցը որոշում է երեխայի ծնողը: Ավագ դպրոցների համակարգը կայացման ընթացքում է, ուստի համոզված ենք, որ ապագայում այժմ առկա խնդիրները կլուծվեն:

ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի
ղեկավար Մհեր Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հերթական լուրջ խնդրի վերաբերյալ ընդամենը հույս է հայտնվում, որ այն ապագայում կլուծվի, իսկ մինչ այդ դպրոց հասնելու համար աշակերտները պետք է շարունակեն կիլոմետրերը հաղթահարել:




Լրահոս