Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում  հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ։

Հանրապետության տարածքում հունվարի 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ը և’ գիշերային, և’ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։




Լրահոս