Armenian text to speach

Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 20 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է՝ համաձայն Yandex-ի ժամանակացույցի ծառայության տվյալների:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 8։35-ի տվյալներով՝ դեպի Վնուկովո յոթ չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, իսկ Շերեմետևոյում՝ տասը։

Նախորդ գիշեր հիդրոօդերեւութաբանական կենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ էր հայտարարել շաբաթ օրը սաստիկ սառնամանիքների պատճառով։




Լրահոս