ՀՀ որոշ քաղաքներում և մարզերում դիտվել են ձյան առատ տեղումներ․ հիդրոօդերևութաբանության ՊՈԱԿ-ը տվյալներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նշվում է, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը՝ Ջերմուկում կազմել է 90սմ, Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25սմ, Մեղրիում՝ 15սմ:

Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է:

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս