Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակողը նրա քրոջ ընկերն է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից օրերս հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակողը վերջինիս քրոջ ընկերն է։ Այս պահին նա բացատրություն է տալիս իրավապահներին, թե ինչու է գնացել այդ քայլին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել:

ArmLur.am-ը  դեպքի վայրից բացառիկ լուսանկարներ էր հրապարակել:




Լրահոս